«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը երեկ, խոսելով գործող վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից, չմոռացավ նաև նախկին վարչապետին, բայց, ի տարբերություն Տիգրան Սարգսյանին հիշողների, այս անգամ՝ լավով:
«Ես եղել եմ այն քաղաքական գործիչը, ով միշտ պաշտպանել է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը: Տիգրան Սարգսյանը հետճգնաժամային քաղաքականության հարցում լուրջ քայլեր կատարեց: Ես կարծում եմ, որ այն մոտեցումը, որ ձևավորվեց հետճգնաժամային ժամանակահատվածում, ռազմավարությունը, ընդհանրապես, ճիշտ էր ընտրված: Շատերը նրան քննադատում են, թե Տիգրան Սարգսյանը չկարևորեց, որ ճգնաժամը կարող էր Հայաստան գալ: Միգուցե: Բայց այնքան կարևոր չի՝ ճգնաժամը եկավ, թե չեկավ, որքան կարևոր է, թե ինչ դասեր մենք քաղեցինք ճգնաժամից, և արդյոք էդ դասերը մեզ կօգնե՞ն վաղը, մյուս օրը, եթե դրանք իրականացնենք՝ հաջորդ ճգնաժամի ալիքին պատրաստ դիմագրավելու համար: Այս տեսակետից Տիգրան Սարգսյանի կառավարությունն ահագին գործ է կատարել»,- իր խոսքում ասաց իշխանական պատգամավորը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: