Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի պատճառով 150 չվերթ է հետաձգվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, 2 չեղյալ է հայտարարվել: Շերեմետևոյում հետաձգվել է 21 չվերթ, 10-ը` չեղյալ հայտարարվել, Դոմոդեդովոյից հետաձգվել է 102 չվերթ, 16-ը` չեղյալ հայտարարվել: Ավելի վաղ հայտնվում էր, որ Մոսկվայում ձնաբուքը կշարունակվի մինչ օրվա վերջ: Ձնաբքի պատճառով Մոսկվայում նաև 10 բալանոց խցանումներ են գրանցվել: