Յուրա Մովսիսյանը դեկտեմբերի 25-ն առանձնահատուկ օր է համարում իր համար:

«Այս օրն առանձնահատուկ է ինձ համար: Աստված ինձ պարգևել է Ամանորի լավագույն նվերները: Ծննդյան կապակցությամբ շնորհավորում եմ հրաշք կնոջս և արքայազնիս՝ Արմանին: Ձեզ ցանկանում եմ երջանկություն և առողջություն: Աշխարհում չկան խոսքեր, որոնցով կկարողանամ նկարագրել սերս: Ամեն առավոտ աղոթում և շնորհակալություն եմ հայտնում Աստծուն՝ ինձ որդի պարգևելու համար: Չեմ կարող պատկերացնել ավելի լավ ընտանիք: Շնորհակալություն Աստծուն նման Սուրբ ծնունդի համար»,- գրել է Յուրա Մովսիսյանն իր ֆեսբուքյան էջում: