«Ազգ» շաբաթաթերթը գրում է.

«Անգլիայի թագավորական ընտանիքի անդամ Դիանա Սփենսերը ծնվել է 1961թ. հուլիսի 1-ին Անգլիայում, Սանդրինգհեմում։ 1975թ. Դիանայի հայրը ժառանգում է «Կոմս» տիտղոսը, և Դիանան դառնում է Լեդի Դիանա։ Նա ամուսնանում է Անգլիայի թագաժառանգ իշխան Չարլզի հետ։ Նրանք ունենում են երկու տղա։ Հետագայում նրանք ամուսնալուծվում են...

Իշխանուհի Դիանայի հեռավոր նախնիներից է Էլիզա Քևարքը՝ Հնդկաստանից մի հայուհի։ Իշխանուհի Դիանայի մահից մի քանի տարի անց նրա հայրական տանը տարօրինակ տառերով գրություններ գտնվեցին, և պարզվեց, որ դրանք Էլիզայի գրած հայերեն գրություններն են՝ ուղղված իր զավակներին և թոռներին։

Իշխանուհի Դիանայի տոհմածառը հետևյալ տեսքն ունի. Էլիզա Քևարքն ամուսնացել է շոտլանդացի վաճառական Թեոդոր Ֆորբեսի հետ, նրանց դուստր Քեթլին Սքոթ Ֆորբեսը ամուսնացել է Ջեյմս Քրոմբիի հետ, նրանց դուստր Ջեյնը ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, նրանց դուստր Ռութն ամուսնացել է Վիլյամ Գիլի հետ, նրանց դուստր Ռութ Սիլվիա Գրիլը՝ Լեդի Դիանայի տատը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ և նրանց դուստր Ֆրենսիս Ռութ Բուրկե Տոչը ամուսնացել է Լեդի Դիանայի հոր՝ Սփենսի 8-րդ կոմսի հետ։

Արժանահիշատակ է նաև այն, որ Էլիզա Քևարքը կոչվել է նաև տիկին Ֆորբեսյան՝ հայկական ազգանուններին բնորոշ վերջավորությամբ։ Հայկական և շոտլանդական (կելտական) գեները իշխանուհի Դիանային դարձրել են բացառիկ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: