«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անցնող տարում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Կարելի է արձանագրել, որ նա աշխարհի ամենաարագ կարդացող մարդն է: Նախարարը մեկ տարվա ընթացքում կարդացել է 110 հազար 409 գրություն:
Այս մասին տիկին Հակոբյանը հայտնել է երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ: Եթե կատարենք թվաբանական պարզ հաշվարկ, ապա կպարզվի, որ 4.7 րոպեն մեկ՝ նա ընթերցել է մեկ նամակ, ընդ որում՝ ներառյալ գիշերները և հանգստյան օրերը: Ահա թե ով է աշխարհի ամենազբաղված, ամենաարագ ընթերցող և ամենակարևոր նախարարության ղեկավարը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: