ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից դեկտեմբերի 25-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մամուկա Դ.-ն և հայտնել, որ Իջևանից դեպի Ոսկեպար ընկած տարածքում` անտառում, անասուններին արածեցնելիս նկատել է արկ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մեկնած ոստիկանության և ՀՀ ԱԻՆ «911» Տավուշի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողները Կիրանց գյուղի վերջնամասում` անտառում, հայտնաբերել են արկ:

Ձեռնարկվում են միջոցառումներ արկը վնասազերծելու և տեղափոխելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: