Հայաստանում ռուսական ռազմաբազան շաբաթ օրը նշում է կազմավորման 73-ամյակը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։
«Ընթացիկ տարում բազան մարտական պատրաստվածության հարցում հասել է բարձր արդյունքների»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա տեղեկություներով՝ առաջին անգամ բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացվել են տակտիկական վարժանքներ՝ МиГ-29 չորրորդ սերնդի ինքնաթիռների և С-300В և Бук-М1-2 հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործմամբ։
«Ընթացիկ տարում բոլոր վարժանքների ժամանակ կիրառվել են Наводчик-2 ժամանակակից անօդաչու թռչող սարքեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նաև ընդգծվել է «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում հուշակոթողի, լեգենդար զինակոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի արձանի, ռազմապատմական թանգարանի բացումը։