Yerevannews.am-ի հյուրն այս անգամ «Հայաստանի ձայնը 3» նախագծի եզրափակչի մասնակից Վահե Ալեքսանյանն է:

Բանակում էի, երբ սկսվեց «Հայաստանի ձայնը» նախագիծը: Ընկերներիցս ոմանք մասնակցում էին և շատ էին գովում: Ես նույնպես շատ էի ուզում մասնացկել և անհամբեր սպասում էի, թե երբ է ծառայությունս վերջանալու: Իսկ, երբ վերջացավ, այդ ժամանակահատվածը համընկավ «Հայաստանի ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանի հետ, եկա և մասնակցեցի:

Կույր լսումների ժամանակ ինչու ըտրեցի՞ք Եվա Ռիվասին:

Ներքին ձայնս հուշեց: Մտածեցի, որ Եվա Ռիվասի հետ հեշտ կլինի աշխատելը: Ժամանակը ցույց տվեց, որ չեմ սխալվել:
Եվա Ռիվասն, իմ կարծիքով, տարբերվում է մնացած մարզիչներից: Նա ունի մի անտեսանելի պաշտպանական շերտ, որի ետևում թաքցնում է իր զգայուն լինելը և նուրբ կողմերը: Իսկ դա օգնում է ավելի պրոֆեսիոնալ լինել:

Վահեն խոսեց նաև «Հայաստանի ձայնը» նախագծի հետ կապված իր ակնկալիքների մասին:

Ակնկալիքներս արդեն իրականեցել են: Մնացել է վերջին փուլը, և ես առաջին հերթին ցանկանում են գոհացնել իմ մարզչին, հետո ինքս ինձ: Իսկ եթե հաղթեմ, հիանալի կլինի:

Երիտասարդ երգիչը կարծում է, որ նախագծի ավարտից հետո իր և Եվա Ռիվասի շփումն անպայման շարունակվելու է և հույս ունի նաև համագործակցության: Իսկ ինչ վերաբերում է եզրափակիչ դուրս եկած մնացած մասնակիցներին, Վահեն մեծահոգաբար մաղթեց բոլորին ինքնավստահ և հաջող ելույթ