Երեկ ռադարների էկրաններից անհետացած Air Asia Indonesia ընկերության պատկանող օդանավի որոնողական աշխատանքներով զբաղվող ավստրալիական AP-3C Orion ինքնաթիռը հայտնաբերել է կասկածելի օբյեկտ: Ներկա պահին փրկարարները ճշգրտում են տվյալ տեղեկատվությունը:
Կասկածելի օբյեկտը հայտնաբերվել է ռադարներից անհետանալու վայրից 700 մղոն հեռավորության վրա: Ավելի վաղ փրկարարկան գործողությունները ղեկավարողը հայտարարել էր, որ օդանավը ամենայն հավանականությամբ խորտակվել է:
Ինդոնեզիան անցած 20 տարվա ընթացքում գրանցել է 650 զոհ: Երկիրն ունի բարձրակարգ օդաչուների, մեխանիկների, օդանավակայաններում ժամանակակից տեխնոլոգիաների պակաս:
Հիշեցնենք նաև, որ «AirAsia QZ8501» օդանավի որոնողական աշխատանքները վերսկսվել են առավոտյան: «AirAsia» ընկերության «А320-200» օդանավը անհետացել է ռադարներից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, առավոտյան 6:24-ի սահմաններում: