Վարկանիշային դասակարգումների շարքից. Ո՞ր մակնիշի ավտոմեքենաներից են առավել բավարարված ռուսաստանցի վարորդները:

Ռուսաստանյան Автостат վերլուծական կենտրոնը հրապարակել է ավտոմակնիշների վարկանիշային աղյուսակ, որի ձևավորման հիմքում դրվել են մեքենաների՝ «կրկին գնվելու հավանականության ցուցանիշները»:

Դասակարգումն իրականացվել է Ռուսաստանում ամենաշատը տարածված ավտոմեքենաների շուրջ 2000 վարորդների շրջանում անցկացված հարցումների հիման վրա, ում տրվել է հետևյալ հարցը՝ «Ո՞ր մակնիշի ավտոմեքենաները կդիտարկեք՝ հաջորդ գնումը կատարելիս»:

Այսպիսով, Ռուսաստանում ամենանախընտրելի ավտոմակնիշների վարկանիշային ցուցակը հետևյալ տեսքն ունի՝

1 Mercedes-Benz – 66%
2 Volvo – 59%
3 Volkswagen – 55%
4 Toyota – 51%
5 BMW – 48%
6 Skoda – 47%
7 Lexus – 44%
8 Land Rover – 43%
9 Audi – 42%
10 Renault – 42%
11 Ford – 39%
12 Hyundai – 38%
13 Kia – 38%
14 Subaru – 38%
15 Honda – 36%
16 Nissan – 35%
17 UAZ – 35%
18 Opel – 32%
19 Suzuki – 32%
20 Great Wall – 31%
21 Mazda – 29%
22 Mitsubishi – 28%
23 Chery – 26%
24 SsangYong – 26%
25 LADA – 24%
26 Geely – 32%
27 Peugeot – 23%
28 Citroen – 21%
29 Lifan – 21%
30 Chevrolet – 20%
31 Daewoo – 8%:

Արմեն Պետրոսյան Facebook