Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 87 դատապարտյալի համաներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Նրանցից 79-ն ազատ է արձակվում կալանավայրից: Երեքն ազատվել է ուղղիչ աշխատանքներից, ևս հինգը՝ տուգանքներից, գրում է contact-ը:
Համաներում շնորհված անձանց ցանկում, ինչպես Turan-ին հայտնել է իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, 10 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ NIDA շարժման ակտիվիստներ Ուզեիր Մամեդլին և Զաուր Գուրբանլըն, «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալըն, իրավաբան Գուրբան Մամեդովը, «Նոտա» թերթի խմբագիր Սարդար Ալիբեյլին, Իսմայիլում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ երկու ազատազրկված և երեք «հիջաբի դատապարտյալ»: