Հունվարի 21-ին Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է հարգել նշանավոր լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է asbarez-ը:

Աղբյուրը նշում է, որ Դինքը սպանվել է հունվարի 19-ին` Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում, որտեղ գտնվում է շաբաթաթերթի գրասենյակը: Նրա սպանությունը Թուրքիայում հանգեցրեց ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերի:

Այսօր Դինքը Թուրքիայում և Եվրոպայում քաղաքացիական ազատության համար պայքարող մարդկանց ոգեշնչման աղբյուրն է: Նրա հիշատակը վառ են պահում այն մտավորականներն ու ակտիվիստները, ովքեր մարտահրավեր են նետում անհանդուրժողականությանն ու ազգայնականությանը: