Մեծ Բրիտանիայում աղջիկների գիշերօթիկ դպրոցում հայտնաբերել են Սանտա-Կլաուսին ուղղված նամակ, որը 100 տարվա վաղեմություն ունի. տեղեկացնում է Metro-ն: Նամակը գտնվել է Մոնմուտշիրում գտնվող ուսումնական հաստատությունում:
Ծրարը գտել է դպրոցի պահակը, ննջարաններից մեկի աղյուսե պատի վառարանը մաքրելիս: Դրա վրա ստորագրված է «Հեյլի Խ.»: Նամակի հեղինակը դիմում է Սանտային` խնդրելով նվիրել իրեն «Խոսի’ր, Անգլիա’» գիրքը, դիմակահանդեսի զգեստ և կոշիկներ: Կատարվել է արդյոք դպրոցական աղջկա ցանկությունը, հայտնի չէ: Քանի որ վերոհիշյալ գիրքը հրատարակվել է 1922թ., ենթադրվում է, որ նամակն այդ ժամանակ է գրվել: