Ամբողջ Երկիր մոլորակը նշում է նոր 2015թ.-ի նորամուտը: 

Առաջինը Նոր Տարին նշել են Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: 

Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքը առաջին խոշոր քաղաքն է, որը նշել է Ամանորը:

Սիդնեյ-Հարբոր կամուրջի մոտ հավաքվել էին 1,5 մլն. մարդ հրավառությանը ականատես լինելու համար: 

Ինդոնեզիայում տոները չեն նշվի ինքնաթիռի կործանման առթիվ հայտարարված սգի պատճառով:

Բիշքեքում տեղի ունեցող միջոցառմանը երեխաներին զվարճացնում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Հարավային Կորեայի բնակչուհին Նոր Տարին դիմավորել է աղոթքներով:

Չինաստանում Նոր տարին նշում են տարվա մեջ երկու անգամ:

Ֆիլիպիններում ամանորյա ցանկություններ են գրում թղթի վրա:

Կարմիր հրապարակը՝ Ամանորին: