Գովազդի ստեղծման հիմնական նպատակը նրանում է, որ այն հիշվի կարդացողի, դիտողի կամ լսողի մոտ, որոնք հավանական է հանդիսանում են ձեր ապագա հաճախորդները: Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի գործնական խորհուրդ, որոնք կօգնեն հասնել առավելագույն արդյունքի:
- Կիրառեք հասարակությանը հասանելի լեզու: Գովազդի լեգենդ Դեվիդ Օգիլվին մի առիթով ասել է, թե ինքն այդքան էլ ուշադրություն չի դարձնում քերականության կանոններին: Այնուամենայնիվ նա հանդիսանում էր գովազդային հաղորդագրությունների ամենահայտնի հեղինակներից մեկը: Եթե դուք ուզում եք ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզել, ապա խոսեք իր համար հասկանալի լեզվով: Երբեմն կանոնները կարելի է խախտել:
- Պայքարե՛ք արդյունավետության հասնելու համար: Անկախ նրանից, թե որքան գումար եք դուք ծախսում գովազդի ստեղծման վրա, դրանք կհամարվեն կորցված, եթե չապահովեն արդյունավետություն: Իսկ գովազդի արդյունավետության գրավականը տեղեկատվական և ստեղծագործական տարրերը համահունչ կիրառելու մեջ է: Ձեր գովազդը պետք է բացատրի հաճախորդին, թե ինչու նա պետք է գնի հենց ձեր ապրանքը:
- Կատարեք հաճախորդի ցանկությունները: Բազմաթիվ արտադրողներ անտեսում են հանգամանքը, թե ինչու տվյալ ապրանքը ունի մեծ պահանջարկ, իսկ մյուսը՝ ոչ: Նախքան ձեր գովազդային հաղորդագրության կազմումը, փորձեք պատասխանել մի քանի հեշտ հարցի. ո՞րն է ձեր ապրանքի յուրահատկությունը, դեպի ո՞ւմ է այն ուղղված, ինչո՞ւ մարդիկ պետք է դիմեն հենց ձեզ, այլ ոչ ձեր մրցակիցներին:
- Փնտրեք ստեղծագործական ոգեշնչում: Դուք փորձում եք առանձնանա՞լ ամբոխից: Այդ դեպքում փորձեք ստեղծագործական միտք մտցնել ձեր գործունեության մեջ, ինչն էլ կստիպի հաճախորդին ինքնակամ գալ ձեզ մոտ: Հաճախորդին անհրաժեշտ է փոխանցել զգացմունքային ազդակ: