ԱՄՆ-ի ռեստորաններից մեկում զույգը 11 հազար դոլար թեյավճար է թողել, գրում է Gazeta-ն:
Սկզբում զույգը հազար դոլար է թողել ընթրիքի 331,4 դոլար կազմած հաշվի համար, հետո որոշել են մի քանի ըմպելիքներ էլ փորձել, ինչից հետո եւս 10 հազար դոլար թեյավճար են թողել` 89,89 դոլար հաշվի դիմաց:
Նշումների տեղում տղամարդը գրել է, որ դա «թեյավճար է Հիսուսի համար»: Ռեստորանի աշխատակիցները թեյավճարն իրար մեջ են բաժանել: Նշվում է, որ նախորդ տարի նույն տղամարդը 2,5 հազար դոլար թեյավճար էր թողել: