Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներ Կարեն Գրիգորյանի և Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա Արտաշատում, ժամը 13:00-ին, իսկ Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը` Հովտաշեն գյուղում, ժ.14:00-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը, վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: