21-րդ դարում համակարգիչը մեծ դեր է խաղում բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց համակարգչի, համացանցի և դրանց կից տարբեր ծառայությունների: Այս երկու անհրաժեշտությունները մուտք են գործել նաև գործարար միջավայր՝ դառնալով գովազդային ոլորտում անհրաժեշտ գործիքներից ամենակարևորն ու պահանջվածը:
Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կոգնեն առավել արդյունավետ օգտագործել «Photoshop» ծրագիրը:
- Սեղմելով և պահելով «Ctrl» ստեղնը յուրաքանչյուր գործիք կվերածվի «Move Tool»-ի (տեղափոխում):
- «Ctrl+Alt+մկնիկի հարված» կստեղծի պատկերի պատճենը և ըստ մկնիկի շարժումների կտեղաշարժի այն:
- Սեղմելով և պահելով «Space» ստեղնը յուրաքանչյուր գործիք կվերածվի «Hand Tool»-ի:
- «Ctrl +» և «Ctrl -» ստեղների օգնությամբ կարող եք մեծացնել կամ փոքրացնել նկարի մաշտաբը:
- «Ctrl+Alt+Z» ու «Ctrl+Shift+Z» ստեղների միջոցով կարող եք հետ վերադառնալ նախորդ քայլին կամ նույնիսկ մի քանի քայլ առաջ:
- «Ctrl+J» համադրության միջոցով կարող եք ստեղծել շերտի պատճեն:
- «Ctrl+Shift+E»-ը կմիացնի բոլոր շերտերը, իսկ «Ctrl+Shift+Alt+E» ստեղների համադրությունը թույլ կտա բոլոր շերտերը պատճենել մեկ առանձին շերտում: