Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին ստամոքսի խանգարման պատճառով չի կարողացել մասնակցել ակումբի այսօրվա մարզմանը:
Հայտնում են, որ հունվարի 9-ին Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Էլչեի» դեմ խաղին արգենտինացու մասնակցությունը հարցականի տակ է: Ավելի վաղ հենց Մեսսին ոչ մեկ անգամ ասել է, որ հաճախ սրտխառնոց է ունենում: