ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի բլոգում կատարել է իր առաջին գրառումը.

«2015-ը պետք է լինի ԼՂ հարցում խաղաղության և տևական համաձայնագրի տարին: Բռնության վերսկսումը հարցի լուծում չէ»,- գրել է նա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ 2 զոհ և մեկ վիրավոր: