Ֆրանկո-շվեյցարացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Прощай, речь» ֆիլմը ԱՄՆ կինոքննադատների (National Society of Film Critics) կարծիքով դարձել է 2014թ.-ի լավագույն ֆիլմը:
84-ամյա ռեժիսորի ֆիլմը նկարահանվել է 3D տարբերակով և պատմում է մի ամուսնացած կնոջ, միայնակ տղամարդու ու շան մասին: Նույն կինոքննադատների կողմից լավագույն դերասան է անվանվել Թիմոտի Սպոլլան, որը հանրահայտ Ուիլյամ Թերների մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարն է:
Լավագույն դերակատարուհի է ճանաչվել ֆրանսուհի Մարիոն Կոտլիարդը՝ «2 ցերեկ, 1 գիշեր» ֆիլմում դերակատարման համար: