Սքանչելի ձայնային տվյալներ ունեցող և սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանը Yerevannews.am-ին պատմեց, թե որտեղ է դիմավորել այս Ամանորը և տոնական բերամղթանքներով շնորհավորեց բոլորի Նոր Տարին:
Շատ եմ սիրում Ամանորը: Ամեն տարի յուրօրինակ եմ դիմավորում Նոր Տարին: Մի քանի անգամ արտերկրում եմ դիմավորել, մի քանի անգամ Երևանում՝ ընտանիքիս հետ, իսկ այս տարի աշխատանքի բերումով երգել եմ տարբեր միջոցառումների ժամանակ:
Ընդհանրապես խորհրդանշական բնույթ է կրում Ամանորն ինձ համար: Շատ եմ սիրում, որ այդ գիշեր ձյուն է գալիս, բայց ցավոք սրտի այս տարի այդպես չեղավ:
Սոնա Շահգելդյանը ցավով նշեց, որ նախորդ տարի բազմաթիվ կորուստներ ենք ունեցել թե´ արվեստի բնագավառում և թե´ սահմաններում: Իսկ անձնական ձեռքբերումներից ընդհանուր առմամբ գոհ է, քանի որ նոր երգեր, նոր տեսահոլովակներ և համերգներ է ունեցել:
Ամենակարևոր բարեմաղթանքս խաղաղությունն է մեր երկրում: Բացի դրանից բոլորիս ցանկանում եմ սեր և առողջություն: