ՀՀ վաստակավոր արտիստ և անչափ սիրված ու սպասված երգչուհի Շուշան Պետրոսյանը Yerevannews.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խոսեց
ավարտված տարվա ընթացքում արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների մասին և ավելի շատ խնդրանքի տեսքով բարեմաղթանք հղեց հայ հասարակությանը:
2014-ի ընթացքում մի շարք կարևոր ձեռքբերումներ եղան արվեստի բնագավառում, որոնցից ամենատպավորիչն ինձ համար Հ. Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցած «Սիրելի Պամելա» պիեսի պրեմիերան էր Նարինե Մալյանի բեմադրությամբ, Հայաստանի ջազ նվագախմբի համերգը Արամ Խաչատրյան դահլիճում, երիտասարդական կամերային սիմֆոնիկ նվագախմբի հրաշալի կոմպոզիցիաների փայլուն կատարումն էր, Գագիկ Ղազանչյանի հիանալի ցուցահանդեսն էր մանկական պատկերասրահի ցուցասրահում:
Շուշան Պետրոսյանը նախ խաղաղություն ցանկացավ մեր երկրին, անփորձանք ծառայություն մաղթեց դիրքերում կանգնած զինվորներին և շարունակեց.
«Մեզ՝ հայերիս, ոչ թե կցանկանամ, այլ կխնդրեմ, որ ավելի խնամքով վերաբերվեն Հայաստանում ապրող արվեստագետներին և գնահատեն: Երբ գնահատված ես քո տանը, գնահատված ես լինում նաև աշխարհում: Մեր մշակույթն իսկապես ունի այդ ուժը, որպեսզի գնահատված լինի ողջ աշխարհում: Ես ուզում եմ, որ մենք օտարամոլությունից ազատվենք և առաջնահերթ մերը գնահատենք»: