Ճավայի ծովում կործանված AirAsia օդանավի պոչային հատվածը հայտնաբերվել է: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայում փրկարարական աշխատանքների ղեկավարը: Օդանավի հայտնաբերված հենց այս մասում էլ գտնվում են «սև արկղերը», որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել օդանավի կործանման պատճառները:
Դեռևս երեկվանից փրկարարները ընդլայնեցին կործանված օդանավի մասերի և ուղևորների մարմինների որոնման սահմանները:
Հայտնի է դարձել նաև, որ AirAsia ավիաընկերության օդանավի կործանվելու օրը ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններից չէր ստացել տվյալ ուղղությամբ թռչելու պաշտոնական թույտվություն: Իշխանությունները արդեն իսկ հայտնել են, որ կհետազոտեն հարցը, թե ինչպես կարող էր օդնավը թռչել առանց համապատասխան թույլտվության առկայության: