Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ճաշել է թուրք դեսպանների հետ: Հայտնում է թուրքական աղբյուրներից մեկը:
Հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
«Հայաստանն իր էներգիան նախընտրում է ծախսել այսպես կոչված «Ցեղասպանության» հարցի վրա: Հարցը քաղաքականացնելով՝ շարունակում է իր տեսակետներն առաջ տանել: Այս առումով մեր արտգործնախարարությունը խորը և ծավալուն աշխատանքներ է իրականացնում: 2015թ.-ի ընթացքում մեր ԱԳՆ-ն և պատկան մարմինները համակարգված են աշխատում և հավատացած եմ, որ հաղթահարելու են այդ պնդումները»,-ասել է Էրդողանը: