Որոշ տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գողերի» հավաքը երեկ մեկնարկել է և տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Հավաքի կազմակերպիչը, ըստ ռուսական «Ռոսբալտի», քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկին, կրկին քրեական աշխարհում հայտնի և 2010 թվականին մահացած Արմեն Հարությունյանի եղբայրը, որը բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ:

 Ըստ ռուսական կայքի՝ Արտյոմ Կանևսկին լուծել է նաև գողական հավաքի ժամանակ հավաքի մասնակիցների, այդ թվում և Շաքրոյի անազատության մեջ չհայտնվելու հարցը: