Նոր Զելանդիայում վթարի է ենթարկվել ուղևորատար օդանավ: Associated Press-ի փոխանցմամբ օդանավի անձնակազմին ու ուղևորներին հաջողվել է փրկվել:

Skydive Taupo ավիաընկերության օդանավի վթարային իրավիճակում է հայտնվել Տաուպո լճի շրջանում, որը գտնվում է Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում: Օդանավում 13 մարդ է եղել` 6 ուղևոր, օդանավի 6 անձնակազմն ու օդաչուն: Այն բանից հետո երբ օդանավն սկսել է կորցնել բարձրությունը, բորդուղեկցորդները բոլոր ուղևորներին ապահովել են օդապարիկներով: Sun Herald-ի տվյալներով` ուղևորները օդանավից բորդուղեկցորդների հետ միասին են դուրս ցատկել:

Վերջին զույգը լքել է օդանավը՝ այն լճում հայտնվելուց մի քանի վայրկյան առաջ: Օդաչուին ևս հաջողվել է փրկվել, նա կարողացել է ինքնուրույն լողալով հասնել լճի ափ: Ինչպես պատմել է ոստիկանության մամուլի քարտուղար Կիմ Փերկսը՝ ուղևորներն ու անձնակազմն անցել են բուժզննում: Լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել: