Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակման հետևանքով զոհված գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեն եղել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության թիրախներից մեկը, գրում է The Telegraph-ը:
Ցուցակում ներառված ևս մեկ անձ հնդկական ծագմամբ բրիտանացի գրող է՝ Սալման Ռուշդին, ով կտրուկ դատապարտել է խմբագրությունում կատարված ահաբեկչությունը և մոլորակի բնակիչներին կոչ արել կրոնի հանդեպ ցուցաբերել «անվախ անհարգալից» վերաբերմունք: Նրա խոսքով՝ «հարգանքը կրոնի հանդեպ» վերածվել է «կրոնի առջև վախի»:
Ստեֆան Շարբոնյեն միշտ ծազրանքով է անդրադարձել քաղաքական և հասարակական դեմքերին, սակայն վերջին տարիներին հատկապես շատ էր անդրադառնում մուսուլմանական աշխարհին: