Գերմանական Դելմենխորստե քաղաքում նախկին բուժաշխատողը խոստովանել է, որ սպանել է 30 հիվանդների այն հիվանդանոցում, որտեղ ինքը ավելի վաղ աշխատել է: Այս մասին գրում է BBC-ն:
38-ամյա տղամարդը հոգեբույժներին խոստովանել է, որ հիվանդներին սպանել է մեծ չափաբաժնով սրտի դեղեր ներարկելով:
Խոստովանում է, որ հիվանդների սպանությունը կատարվել է 2003-2005-ին, սակայն դատապարտյալի անունը չի նշվում:
Հետաքննության տվյալներով՝ տղամարդը ներարկումներ է կատարել, ապա փորձել հիվանդներին կյանքի վերադարձնել և այդ կերպ բարելավել իր բժշկական ունակությունները:
2008-ին նա արդեն դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման՝ սպանության փորձի համար: