Հունվարի 8-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացել, որ Բաբաջանյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 7-ի ժամը 19.00-ից մինչև հունվարի 8-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում տանտիրուհուն հյուրընկալված ծանոթը՝ ոմն Հովիկ, օգտվելով կնոջ քնած լինելու հանգամանքից, բնակարանից գողացել է հեռուստացույց, ոսկյա մատանի և ականջօղեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հովիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: