Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է իր նախկին թիմակից Չավի Ալոնսոյի հայտարարությունն այն մասին, թե Մանուել Նոյեն աշխարհի լավագույն դարպասապահն է:
«Ինձ չի հետաքրքրում Ալոնսոյի կարծիքը: Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, վերջին տարիներին դրանք նախկինը չեն։
Բայց դա նորմալ է, քանի որ թիմակիցներից մի մասի հետ կարող ես ունենալ լավ, մյուս մասի հետ՝ վատ հարաբերություններ: Մեզնից պահանջել են լինել թիմ, որպեսզի տիտղոսներ նվաճել: Մենք կատարել ենք առաջադրանքը:
Մեսսիին «Ռեալ» չէի հրավիրի: Այս կազմով մենք մեծ հաջողությունների ենք հասնում: Կարծում եմ՝ Մեսսին իրեն լավ է զգում «Բարսելոնայում»»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն: