Թուրքիան պաշտոնապես օգնություն է առաջարկել Ֆրանսիային Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա իրականացված հարձակման հետաքննության հարցում և ցանկացած կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել, հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքի Աքիլը,-գրում է РИА Новости-ն:

Աքիլը հայտնել է, որ նման աջակցություն առաջարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Դիվանագիտական շրջանակների աղբյուրները նշում են, որ Անկարայի առաջարկը եղել է համապարփակ և պարունակել է ինչպես քաղաքական քայլեր, այնպես էլ հետախուզության տեխնիկական միջոցների կիրառում: