Ֆրանս-պրես գործակալությունը հայտնում է հատուկ գործողությունների արդյունքում զոհված ամենաքիչը 2 մարդու մասին:

Ֆրանսիայի ոստիկանությունը հաղորդում էր, որ հատուկ նշանակության ջոկատայինները շրջապատել են Dammartin-en-Goele կոչվող շենքը, որտեղ և գտնվում են երկու կասկածյալները: Շենքի մոտակայքում հավաքվել են բազմաթիվ ոստիկաններ, իսկ բնակիչներին, դպրոցականներին և ուսանողներին հանձնարարվել է մնալ տներում: