Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ մամլո ծառայությունից։
Բնակարաններից մեկում հայտնաբերվել է այրվածքներով տարեց տղամարդու դի: