«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստացել է Լիոնել Մեսսիին հեռացնել Լուիս Էնրիկեին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից կիրակի «Ատլետիկո»-ի դեմ կայանալիք խաղից հետո հայտնում է Goal-ը:

Այդ խոստումը տրվել է անձնական հանդիպման ժամանակ: Հաղորդվում է, որ Մեսսին կցանկանար որպես մարզիչ թիմում տեսնել Ֆրանկ Ռայկարդին:

Նշենք, որ Մեսսիի և Լուիս Էնրիկեի միջև կոնֆիլկտ էր տեղի ունեցել «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խաղից հետո, երբ կատալոնական ակումբըպարտվել էր 0-1 հաշվով: