Հունաստանում մարզական ռադիոհաղորդման ուղիղ եթերի ժամանակ անհայտ անձը դանակով հարձակվել է հաղորդավարի վրա:

Ինչպես նշում է gazeta-ն, միջադեպի հետևանքով մարզական լրագրող Յանիս Կալոյանիսը վնասվածք է ստացել:

Հարձակումը տեղի է ունեցել Լարիսա քաղաքում` OK Radio ռադիոկայանի շենքում: Հանցագործը ներխուժելով  ստուդիա, դանակով հարվածել է Կալոյանիսի ոտքին:Վերջինս հոսպիտալացվել է:

«Սա բռնության աննախադեպ դեպք է, որը հեռարձակվել է ուղիղ եթերով», - տեղի ունեցածը մեկնաբանել է ռադիոյի տերը: