Սիերա Լեոնեն այժմ ունի բոլոր անհրաժեշտ միջոցները` Էբոլա համաճարակի տարածումը կանգնեցնելու համար, հայտնել է հիվանդության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը, փոխանցում է Газета-ն:

«Սիերա Լեոնեն գտնվում է ավելի լավ վիճակում, քան մի քանի շաբաթ առաջ, և կարող է հաղթահարել Էբոլան»,- նշել է առաքելության ղեկավարը:

Նա նաև նշել է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է զգալի համատեղ ջանքեր ներդնել: