Նիգերիայում մարդաշատ շուկայում տեղի ունեցած ահաբեկչությունը 19 մարդու կյանք է խլել: Վերջին տվյալներով18 մարդ վիրավորվել է, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ասվում է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել 10-ամյա մահապարտ ահաբեկիչ աղջնակը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել են Կարմիր Խաչի ներկայացուցիչներ և տեղի բնակիչներ: Պայթյունը որոտացել է շուկայում:
Հաղորդվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը դեռ որևէ կազմակերպություն իր վրա չի վերցրել: