Ճապոնիայի «Մակդոնալդս» ռեստորանում այցելուներից մեկը կարտոֆիլի ֆրիի մեջ հայտնաբերել է մարդու ատամ, հայտնում է Associated Press-ը:

Դեպքը տեղի է ունեցել Օսակայում: Ցանցի ներկայացուցիչները ներողություն են խնդրել ստեղծված տհաճ իրավիճակի համար` հավելելով, որ նման դեպքի կրկնման հավանականությունը շատ փոքր է: