Համաշխարհային լիդերները ժամանում են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ կայանալիք մեծ հանրահավաքին մասնակցելու համար, որը կանցկացվի ահաբեկչության արդյունքում զոհված մարդկանց հիշատակը հարգելու համար:
Այս երթին իրենց մասնակցությունը կցուցաբերեն ավելի քան 40 պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ այս հավաքը շատ ավելի մեծ կլինի քան նախորդը:
Մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: