Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում կրակել են խաղաղ բնակչության վրա:
Ինչպես փոխանցում են YerevanNews.am-ի թղթակիցը Տավուշի մարզից, հակառակորդը կրակ է բացել մեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենաներից մեկը այրվել է: Մեքենաների վարորդները և անձնակազմը փախուստի են դիմել և պատսպարվել:
Լարված վիճակը շարունակվում է պահպանվել, կրակոցների պատճառով մեքենաների սեփականատերերը չեն կարողանում մոտենալ մեքենաներին: