ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ ԱԺ հաջորդ քառօրյայում կքննարկվի ՀԱԿ խմբակցության առաջարկը ` ստեղծել մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
«ՀԱԿ-ի նախագիծը մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` մենք կարճ ժամանակում կձևավորենք հանձնաժողով: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայացնի իր ներկայացուցչին և ես ակնկալում եմ, որ քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը կլինի և հույս ունեմ, որ մենք բազմաթիվ հարցերի պատասխան կստանանք»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ մինչ այս հանձնաժողովի ստեղծումը նախկին հանձնաժողովը բավականաչափ աշխատանք է կատարել, որը տվել է իր արդյունքը:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը եղել է նաև Մարտի 1- նախորդ ժամանակավոր հանձնաժողովի անդամ:
YerevanNews.am-ի այն դիտարկմանը, թե ձեզ քննադատում են, որ նույն ջանասիրությամբ չեք շահագրգռված, ինչ նախկինում էիք, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց.«Ես միշտ էլ իմ աշխատանքում` լինի այս հանձնաժողովի հետ կապված, լինի որևէ այլ ոլորտի հետ կապված եղել եմ պարտաճանաչ և եղել եմ ջանասեր»: