Զեյգարնիկի էֆեկտ. Անավարտ խնդիրները ավելի լավ են հիշվում, քան ավարտունները.
Լինի դա երկար պատվեր, խոշոր գործարք կամ դետեկտիվ պատմություն այն միշտ մեր մտքում է, քանի դեռ չի ավարտվել: Այս էֆեկտը առաջին անգամ նկատել է ԽՍՀՄ ժամանակաշրջանի հոգեբան Զեյգարնիկը: Սա բացատրվում է նրանով, որ ինչ-որ առաջադրանք կատարելիս մարդու մոտ առաջանում է համապատասխան լարվածություն, որն էլ դրդում է դեպի այս կամ այն գործողության կատարումը: Երբ աշխատանքն արդեն կատարված է լարվածությունը վերանում է:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ուսումնասիրելով այս էֆֆեկտի ազդեցությունը մարքեթինգային ոլորտում, առանձնացրել է մի քանի խորհուրդ ոլորտի մասնագետների համար:
1. Եթե դուք ցանկանում եք, որ հաճախորդը շարունակի կարդալ ձեր գովազդային հաղորդագրությունը, ապա կենտրոնացեք դրա անավարտության վրա: Մի բացահայտեք ձեր աշխատանքի ամբողջ արժեքը հենց սկզբից:
2. Բաժանեք բովանդակությունը մի քանի մասի, դարձրեք այն ավելի հասկանալի՝ տպավորություն ստեղծելով, որ սա դեռ ամենը չէ:
3. Մտածեք, թե ինչպես ավելի լավ օգտագործել հաճախորդի կարգավիճակը: Կան արդյո՞ք կետեր, որոնք նա կարող է կատարել «խնդրի» ավարտից հետո: