«Քիչ առաջ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը»,-այս մասին ԳԱԼԱ-ն փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները։