Տեսնել մեզ բոլորիս հայտնի ապրանքանիշի լոգոն այլ գույներով կամ մրցակից բրենդի գունային երանգներով գլխիվայր շրջում է մեր ընկալումը: Եթե մեզ ծանոթ ապրանքանիշների լոգոները փոխվեն, ապա որքանո՞վ դա կանդրադառնա մեր հետագա ըմբռնման վրա:
Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ուսումնասիրել է այս խնդիրը միջազգային փորձի տեսանկյունից և ներկայացնում է ձեզ մի հետաքրքիր փորձարկում, որը իրականացրել է բրազիլացի դիզայներ Պաուլո Ռուպոլոն:
«Գույնը դա առաջինն է ինչին մենք ուշարություն ենք դարձնում և այն առաջինն է ընդունում մեր ուղեղը: Գույնից հետո ենք մենք միայն տեսնում ձևը, պատկերը կամ գրվածը»,- ասում է նա:
Ռուպոլոն փոխել այնպիսի հանրաճանաչ բրենդների լոգոների գույները, ինչպիսին են՝ «McDonald’s»-ը և «Subway»-ը, «Yahoo»-ն ու «Google»-ը, «Coca-Cola»-ն և «Pepsi»-ն և ուրիշներինը: Արդյունքը հետաքրքիր էր. տեսնելով լոգոների և գույների նման խառնաշփոթ մեր ուղեղը հրաժարվում է ընդունել այս փաստը՝ ուղարկելով «ի՞նչ է կատարվում» ազդակը:
Մի քանի այլ ընկերությունների լոգոների գունային փոփոխությունները այնքան էլ մեծ տարբերություն ցույց չտվեցին, քանի որ նրանք օգտագործում են մի գույնի տարբեր երանգներ (օրինակ՝ Twitter և Facebook):