Մաման-ծաղկաման, ոնց կարելի ա պետական մակարդակով էս աստիճան անթսիբ կեցվածք դրսևորել ընդ որում անել դա հետևողականորեն ու ռեցեդիվով։ Մեր դարդերը խելոք դեմքով հայտարարում են, որ Պերմյակովը չի հանձնվելու հայկական կողմին, որովհետև վիձիծե լի, ՌԴ սահմանադրության եսիմ որ կետով սահմանվում ա, որ ՌԴ քաղաքացուն չի կարելի արտահանձնել այլ պետություն․

Ես չգիտեմ, ամլիկ գառան ամպլուան երբվանից տենց հոգեհարազատ դարձավ մեր դատախազությանը, որն ուրիշ ժամանակ ինկվիզիցիայի խարույկ էլ կարա պահանջի, բայց մենակ ի՞նձ ա տարօրինակ թվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դրել ու ՌԴ սահմանադրությունից ա մեջբերումներ անում։

Էհ ջհանդամիս թե ռուսական սահմանադրությունում ինչ ա գրած, առավել ևս, որ էդ սահմանադրական նորմը ենթադրում ա, որ ՌԴ քաղաքացին ՌԴ տարածքում բռնված լինի, իսկ Պերմյակով անասունին բռնել են Հայաստանում ու բռնել են սպանության համար, որը նա արել ա Հայաստանում ու թքած թե էդ գործոնները ինչքանով են տեղավորվում ՌԴ սահմանադրության մեջ, մենք ՌԴ-ում չենք ու իարնց սահմանադրությունը անձամբ ինձ համար նույնիսկ ավելի ցածր նշանակություն ունի, քան մերը․

Էհ լավ, բա դուք թասիբ չունե՞ք այ մարդ։ Հրաչյա Հարությունյանի դատի ժամանակ կեցվածք էիք բռնել, թե պետք չի արտահանձնում պահանջել, ի վերջո ռուսները կարող են նեղվել, որովհետև իրանց երկրում, թեկուզ առանց դիտավորության էդքան մարդու գլուխ ա գերել։ Բա ձեր տունը շինվի, հիմա էլ եկեք դուք մի քիչ տղամարդավարի կեցածք դրսևորեք էլի։ Այ հենց էս տիպի քայլերի ու էս տիպի քայլեր անողների պատճառով ա, որ երկիրը՝ երկիր չի դառնում, ռուսատյացություն հաղթարշավը շարունակվում ա, մարդիկ էլ ոչ մի աբի չեն հավատում։

Հ.Գ. Իբր ռուսների արած ի՞նչ ա։ Չեմ հասկանում, դրանց մոտ էլ ա ԱԳՆ-ն Վանուատուներով խառը, չեն հասկանում, որ էս քայլով հերթական անգամ խոշոր տրամաչափով... ծռտում են հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Ու հանուն ինչի՞...

Կոնստանտին Տեր-Նակալյան Facebook