ՀԱԿ շարժումը վերածվել է ՀԱԿ կուսակցության և արդեն ունի նոր կնիք, այսինքն Արդարադատության նախարարությունն արդեն հաստատել է ՀՀՇ-ն վերանվանելու ՀԱԿ-ի ՀՀՇ-ի դիմւմը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ ՀԱԿ կուսակցության առաջին համագումարը կլինի ապրիլի 13-ին Մարզահամերգային համալիրում:

Համագումարի պատվիրակներից 550-ը կլինեն արդեն նախկին ՀՀՇ-ի պատվիրակները, իսկ մյուս 550-ը լինելու են ՀԱԿ կուսակցության նախաձեռնող անդամները և նոր անդամագրված անձինք: բայց քանի, որ Մարզահամերգային համալիրի տվյալ դահլիճը նախատեսված է 2000 անձի համար, մնացյալ տղերը կտրվի հրավիրյալներին:

«Մենք կմասնակցենք ընտրություններին որպես Հայ ազգային կոնգրես »,- ասաց Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ իրենց ցուցակի գլխավորելը նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանով է պայմանավորված, որովհետև վերջինս լավ տիրապետում է քաղաքապետի գործառույթներին և նա ղեկավաերլ է մայրաքաղաքը ամենդժվար տարիներին 1992-ից մինչ 1995 թվականները:

YerevanNews.am-ի այն հարցին, թե Ձեր առաջարկների հետ կապված քաղաքական ուժերը դեռ չե՞ն արձագանքել, Լևոն Զուրաբյանն ասաց.«Արդեն եղել են խոսակցություններ և կա շատ դրական արձագանք, բայց այդ գործընթացը մենք կֆորմալացնենք այն բանից հետո, երբ որ այսօր բոլոր ուժերը ներկայացնեն իրենց հայտերը և արդեն պարզ լինի մասնակցության քարտեզը»: Որից հետո Էլ ՀԱԿ-ը կֆորմալացնի, թե ինչպես է սկսելու քաղաքական քննարկումները և ինքը որևէ խոչընդոտ չի տեսնում առաջարկած 3 կետերի շուրջ համախմբվելու:

«Մենք ամեն ինչ կանենք Երևանը վերցնելու համար»,- այսպես հակադարձեց Զուրաբյանը ՀՀԿ-ականների այն համոզմանը, որ Երևանը չեն հանձնելու և հավելեց, որ իրենց շանսերը բավականին բարձր են գնահատում, որովհետև կարծում է, թե իշխանությունները նախագահական ընտրություններից հետո հայտնվել են խայտառակ իրավիճակում .«Դուրս են եկել այս ընտրություններից թուլացած, ընդ որում մի պայքարում, որ չեն ունեցել հիմնական մրցակիցների իրենց դեմ կռվող, գործել են ստերիլ, հանգիստ, շատ խաղաղ պայմաններում: Անգամ այդ պայմաններում չեն կարողացել տոնել հաղթանակ»:

Հիշեցնենք, որ YerevanNews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀԱԿ-ը հանդես է եկել 3 առաջարկներով, որոնցից առաջինն այն է, որ ոչ իշխանականա ուժերը չպետք է քննադատեն մեկը մյուսից: Երկրորդը` այդ նույն ուժերը միասին վերահսկեն ընտրական ողջ գործընթացը և երրերդ` հետընտրակա շրջանում ձևավորեն կոալիցիա, որի արդյունքում կկարողանան ունենալ իրենց ներկայացրած քաղաքապետը: