«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում «կատվաքայլության» համար մոդելի մրցանակ ստացած կառավարության ԾԻԳ-երից մեկի աշխատակցուհի Զառա Մինասյանը ԾԻԳ-ի տնօրենի կողմից նկատողության է արժանացել:

«Երկարատև և բուռն» արձակուրդից հետո աշխատանքի վերադարձած Հովիկ Աբրահամյանը նախորդ օրն իր մոտ է կանչել ԾԻԳ-ի տնօրենին և «մոտիկից» զրույց ունեցել ԾԻԳ-ի աշխատակցուհու վարքագծի առնչությամբ, որին հաջորդել է նկատողությունը: Չնայած կառավարության մեր բարձրաստիճան աղբյուրը հերքեց այդ ամենը, տեղեկացնելով, որ ԾԻԳ-ի աշխատակցուհին արձակուրդ է մեկնել իր հաշվին, և նրա արձակուրդը եղել է օրինական, վարչապետն էլ «իրավաբանորեն» չէր կարող նման բան անել այն պարզ պատճառով, որ, նախ` ԾԻԳ-երի տնօրենները ոչ թե վարչապետին, այլ կառավարության աշխատակազմի ղեկավարին են ենթարկվում, և, երկրորդ` ԾԻԳ-ի աշխատակիցը կառավարության աշխատակազմի աշխատակից չի համարվում. «Եվ ընդհանրապես, նման «զադաչա»` աշխատակցին գործից հանելու կամ նկատողություն տալու, չկա և չի կարող լինել, հնարավոր է՝ ԾԻԳ-ի տնօրենը պարզապես կանչած-զրուցած լինի հետը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: