Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամռանը մտադիր է թարմացնել հարձակման գիծը:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը երկու տրանսֆերային նպատակ ունի` բրազիլական «Սանթոսի» հարձակվողՆեյմարը ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է Обозреватель-ը` հղում կատարելով Gerüchte Ticker-ին:
Համաձայն աղբյուրի` Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով այս մրցաշրջանում 21 գոլ է խփել հանքափորների կազմում, մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից: 24-ամյա կիսապաշտպանի համար, որի պայմանագիրը «Շախտյորի» հետ գործում է մինչև 2015թ.-ը, «Բարսելոնան» պատրաստ է վճարել 25 մլն եվրո:
Հաղորդվում է, որ Նեյմարն ու Մխիթարյանը կփոխարինեն Դավիդ Վիլյային ու Ալեքսիս Սանչեսին:
Աղբյուրը`ArmFootball.com: