«Ժառանգություն» կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Yerevannews.am-ի հետ ունեցած կարճատև հեռախոսազրույցի ընթացքում հակիրճ ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական ձեռքբերումների իր տեսակետը:
2014 թվականին Հայաստանն այնպիսի ձեռքբերում չունի, որով կարող է հպարտանալ: Դա մի տարի էր, որը հիշվելու է պատերազմի բավականին բարձր ռիսկերով: Թերևս հաջողություն կարելի է համարել տվյալ կոնֆլիկտի էֆեկտիվ կառավարումը:
Տխրահռչակ իրադարձություն էր ԵՏՄ-ին միանալը, երբ այդ միության ապագան պարզ չէ և Հայաստանի անդամակցման որոշումը մնում է չափազանց ռիսկաշատ: Հետևաբար 2014 թվականի անորոշությունները փոխանցվում են 2015-ին: